News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երեւան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գեւորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։

Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ 2 բջջային հեռախոս։ Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները նշել են. «Երեկվանից փնտրում էինք Գեւորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել»:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ