News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին եւ փոքր ձեռնարկությունների համար:

Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման եւ ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:

Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միեւնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ եւ մի շարք այլ ծառայություններ:

«Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլեւ կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք եւ պարզ ինտեֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:

Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետեւյալ ծառայությունները.

Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի:

Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը եւ պատասխանել ստացվող մուտքային զանգին:

Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ

Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:

Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:

Ծառայությունների հիմնական փաթեթ

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10

  • Օգտագործողների փակ խմբի ստեղծում
  •  Զանգահարողի ինքնորոշում
  •  Ողջույնի հաղորդագրություն
  •  Մուտքային զանգերի բաշխում
  •  Կոնֆերանս զանգ          

Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Ծառայությունների ընդլայնված փաթեթ

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50

  • Օգտագործողների փակ խմբի ստեղծում
  • Զանգահարողի ինքնորոշում
  • Ընդլայնված IVR
  • Ողջույնի հաղորդագրություն
  • Մուտքային զանգերի բաշխում
  • Կոնֆերանս զանգ          
  • Զանգերի ձայնագրություն

Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ