News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա` ապրիլի 18-ի նիստի ժամանակ քննարկվեց փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման և  նպաստավոր պայմանների ստեղծման վերաբերյալ նախագիծը: «Խելացի» գոմերը կկառուցվեն այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը նշեց, որ պայմաններն ավելի են բարելավվել. «Նախորդ անգամ արդեն քննարկվել են ընդհանուր չափորոշիչները՝ cash back-երը, որը գրանտի 50 տոկոսն էր, իսկ սահմանամերձ գյուղերում ապրող կամ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար 70 տոկոսն էր: Հիմա մենք այս 70 տոկոսի մեջ ավելացնում ենք նաև ագրարային ոլորտում կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, Ագրարայինի ռեկտորի հետ արդեն պայմանավորվել ենք՝ նախատեսվում է Բալահովիտում 2 նմանատիպ անասնաշենք կառուցել, որ սովորեցնենք դասախոսներին, թե ինչպես է պետք սովորեցնել ուսանողներին: Կտանք նաև արհեստական սերմնավորման և այլ գործիքներ` հագեցնելով կրթական հաստատությունը: Այլ քոլեջներ, բուհեր եթե կլինեն, կարող են իրենք էլ օգտվել այս ծրագրից»,-ասաց նա:

Վարչապետը հստակեցրեց, արդյոք ճի՞շտ է, որ ակտիվությունը բարձր է, այս ծրագրով հետաքրքրվողները` նախատեսածից շատ, Գևորգյանը հաստատեց՝ նախատեսածից բարձր է 10 տոկոսով:

«Ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե քանի այց ու քանի դիմում է եղել: Արդեն 3 անասնաշենքի տիպային նախագծերն ունենք, սրանք նախագծողի կողմից նվեր է, մյուս 3-ի համար էլ դրամաշնորհային միջոց ենք վերցնելու և այս ամենն անվճար կտրամադրենք գյուղացիական տնտեսություններին: Թե՛ կադաստրի, թե՛ քաղշինի մեր գործընկերները շատ արագ օժանդակեցին՝ հարթելով ընթացիկ խնդիրները՝ շինթույլտվություն և այլն»,-ասաց Գեւորգյանը:

Վարչապետը մտահոգություն հայտնեց, որ եթե այսօր ունեն 90 հազար լիտր բարձր որակի կաթի դեֆիցիտ, արդյոք հնարավոր է այնքան արտադրվի, որ առաջարկը պահանջարկից շատ լինի, սակայն ինքն էլ իրեն պատասխանեց, որ արտահանման ծրագրերն իրենց ռազմավարության մի մասն են եւ պետք է պատրաստ լինել, որ լրացուցիչ կաթը արտահանվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Ամենաշատ