News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նշել է, որ հանդես է գալիս մարմնավաճառության, բժշկական մարիխուանայի եւ խաղատների բիզնեսի օրինականացման օգտին, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինան»: 

Նրա խոսքով՝ ինքը չի աջակցում զենքի օրինականացմանը: Զելենսկին նշել է, որ երկրում, որտեղ պատերազմ է ընթանում, իրերի ներկայիս դրությունը սխալ է: Շոումենը նաեւ աջակցել է բժշկական մարիխուանայի օրինականացմանը: Սա վերաբերում է նաեւ մարմնավաճառությանը՝ խաղատների հետ միասին:

«Սեքս փողի դիմա՞ց: Ազնվորեն ասած՝ ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք…Լաս Վեգաս ստեղծելու: Հանրությունը դեմ չէր լինի, եւ հարկեր կվճարեին»,- հայտարարել է Զելենսկին:

Նա հավելել է, որ այս կերպ հնարավոր կլիներ առաջ մղել որեւիցե քաղաք, «որտեղ ոչ ոք չի գնում»:

Նախկինում Զելենսկին հայտարարել էր, որ Աստծուն հավատում է, սակայն չէր ցանականա դա աշխարհով մեկ «հեռարձակել»:

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 31-ին: Առաջին փուլի ձայների հաշվարկն ավարտվել է: ԿԸՀ տվյալներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայներ, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Քվեարկության արդյունքներով առաջատարը կոմիկ Վլադիմիր Զելենսկին է՝ 30,24 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ստացել է ձայների 15,95 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը չեղարկել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները
Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին...
Լուկաշենկոն աջակցել է Մինսկում միջազգային հանդիպում անցկացնելու մասին Զելենսկիի առաջարկը
Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ...
Զելենսկին Պուտինին առաջարկել է Մինսկում հանդիպել
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ…
Պուտինը նշել է Կիեւի հետ երկխոսության պայմանները
Երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին կատարի նախընտրական խոստումները...
Ուկրաինայի ԿԸՀ-ն մերժել է պատգամավորի թեկնածու գրանցել Սաակաշվիլու կուսակցության անդամներին
Սաակաշվիլու կուսակցության անդամներին պատգամավորի թեկնածու չեն գրանցել...
ՌԴ-ին քավության նոխազ են դարձնում MH17-ի կործանման մասին գործում. Մալայզիայի վարչապետ
Ռուսաստանը հերքում է կատարվածին իր ներգրավվածությունը եւ մեղադրանքներն անհիմն համարում...