News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօր՝ ապրիլի 18-ի նիստում քննարկվեց Երեւան համայնքի համար աղբատար ավտոմեքենաների ուղիղ գնման միջոցով ձեռք բերելու հարցը:

Այն ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուերն Պապիկյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եւ հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

«Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով, եւ դրանով պայմանավորված՝ առաջացել է Երեւանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Դրա համար անհրաժեշտություն է առաջացել այդ մեքենաները ձեռք բերել ուղիղ գնման եղանակով.,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ մրցույթով ձեռք բերելու դեպքում՝ խոսքը 24 աղբատար մեքենաների մասին էր, իսկ այս որոշման մեջ խոսքը 15 մեքենայի մասին է:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ աղբատար մեքենաների ձեռք բերումը խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ եթե հիմա «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը չեղարկվի, ապա աղբը որեւէ ձեւով չի հավաքվելու:

Պապիկյանը հավելեց, որ այժմ քաղաքապետարանը փորձում է ձեւավորել երկրորդ օպերատոր. «Այսինքն Երեւանի քաղաքապետարանի իրավասության ներքով ձեւավորվելու է ընկերություն, որն էլ իրականացնելու է իր մասով աղբահանությունը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ երկրորդ օպերատոր ունենալը միֆ է, որովհետեւ մեր աղքը քիչ է, իսկ միայն աղբատար մեքենա գնելով հարցը չի լուծվում:

Փաշինյանի խոսքով, փաստն այն է, որ այսօր կա մեկ օպերատոր՝ «Սանիթեքը», որն իր աշխատանքը նորմալ չի կատարում: «Միայն տուգանելով հարցը չի լուծվում, մեկ տուգանեց, երկու տուգանեց: Ինչ պետք է անի քաղաքապետարանը, պետք է խզի պայմանագիրը ու նոր մրցույթ հայտարարի: Եթե անգամ նախքան խզելը մրցույթ հայտարարի, գործող օպերատորը արդեն ճամպրուկային տրամադրություն է ունենալու, իրեն չի էլ հետաքրքրելու աղբահանության հարցը: Այսինքն մինչեւ նոր օպերատորի ներգրավումը մենք ունենք մի դատարկ շրջան, որը պետք է լցնենք, բայց մենք չունենք աղբահավաքությամբ զբաղվող կառույց: Իսկ գլոբալ առումով միտքը հետեւյալն է, որ չի կարելի ունենալ միայն մեկ օպերատոր, ռիսկեր են առաջանում: Հետեւաբար, պետք է լինի մեկ օպերատոր, եւ Երեւանի քաղաքապետարանը պետք է ունենա ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որ կարող են առաջանալ օպերատորի անգործության պարագայում»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ