News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պատրաստված օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար 22 հազար դրամ մաքսատուրք սահմանել, ուղղված է ներքին արտադրողի պաշտպանությանը: Այս մասին ապրիլի 18-ին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման շրջանակում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ սահմանին իրանական ցեմենտի 15-20 դոլար գինը ներքին արտադրողին լուրջ սպառնալիք է ներկայացնում՝ ընդհուպ մինչեւ ձեռնարկության փակում: «22 հազար դրամի մաքսատուրքը հաշվարկված է նաեւ փոխադրման ցածր արժեքը հաշվի առնելով: Մենք ձգտում ենք, որպեսզի ներքին շուկայում գները եւ ներկրվող ցեմենտը մեկ մակարդակի բերենք»,- պարզաբանեց նա:

Պաշտոնյան նշեց, որ եթե ներքին արտադրողի ցեմենտի աճը կազմում է 53 տոկոս, ապա ներմուծումն աճել է 3,2 անգամ: «Եթե օրենքն ընդունվի, ապա այն ժամանակավոր բնույթ կունենա, մինչեւ 2020 թվականի ապրիլ»,- հավելեց նա:

Եգանյանի գնահատմամբ՝ հայկական ցեմետի արտահանման ցուցանիշների նվազումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում, որտեղ եւ ցեմենտը տարվում էր, հիմնվել է գերմանական հզոր արտադրություն:

Հարցին՝ ինչո՞ւ նախապես օրինագծում նախատեսվում էր նույնպիսի մաքսատուրքերի սահմանում հումքի համար, իսկ հետո իրավիճակը փոխվեց, Արմեն Եգանյանը պատասխանեց, որ դա կապված է այն բանի հետ, որ կլինկերը (ցեմենտի թրծված կիսաֆաբրիկատ) որպես հումք է դիտվում, որը կարելի է օգտագործել ցեմենտի արտադրության մեջ, որը նույնպես կարող է դրական դեր խաղալ տեղական արտադրողի մրցունակության բարձրացման հարցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցյալ շաբաթ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծ էր քննարկվել, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ մաքսատուրք: Նշվում էր, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների համար, որոնք կարող են երկրում արտադրվել: Դրանով իսկ հնարավոր կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով ունեցած հնարավորությունները: Տարածված է այն կարծիքը, որ սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի գործունեությունը: Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը մաքսատուրքերի սահմանումն անիմաստ է համարում, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի արտադրության հումքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ