News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չի կարելի օրենք ընդունել շահագրգռված կողմի ծանուցման հիման վրա: Այս մասին ապրիլի 18-ին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասաց «Արտ Կոմփանի» շինարարական ընկերության ներկայացուցիչ Վահե Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ներմուծվող ցեմենտի մեկ տոնայի համար 22 հազար դրամի մաքսատուրքի սահմանումը չի բերի տեղական եւ ներմուծվող ապրանքների գների հավասարեցման, սակայն կարող է նպաստել ներմուծվող ցեմենտի լուրջ գնաճին: «Եթե օրինագծի նախաձեռնողներն ասում են, որ ցեմենտի արժեքը հաշվարված է նաեւ էներգակիրների ծախսերը հաշվի առնելով, մասնավորապես՝ գազի, իսկ դրանք Հայաստանում բարձր են, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Թուքիայում, որտեղ գազի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, ցեմենտի արժեքը ավելի ցածր է, քան մեզ մոտ»,- նշեց նա:

Վահե Պետրոսյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է անցկացնել ավելի մանրակրկիտ վերլուծություն եւ փոխել գնագոյացման մեխանիզմները: «Դրա փոխարեն, մենք տեսնում ենք, որ տեղական արտադրության ներկայացուցիչները ցանկանում են մաքսատուրքերի սահմանում ոչ միայն պատրաստի ցեմենտի, այլեւ կլինկերի համար»,- վրդովվեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցյալ շաբաթ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծ էր քննարկվել, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ մաքսատուրք: Նշվում էր, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների համար, որոնք կարող են երկրում արտադրվել: Դրանով իսկ հնարավոր կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով ունեցած հնարավորությունները: Տարածված է այն կարծիքը, որ սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի գործունեությունը: Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը մաքսատուրքերի սահմանումն անիմաստ է համարում, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի արտադրության հումքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
Ամենաշատ