News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես NEWS.am– տեղեկանում է  ԱԺ լրատվական ծառայությունից, ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը:

Դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ, ըստ դիտորդների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարվել է նշանակալի աշխատանք: Թվով տասնմեկ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն ընտրություններին ապահովել է գործընթացի մրցակցայնությունը: ԶԼՄ-ները հանրությանը տրամադրել են տեղեկություններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի վերաբերյալ, պահպանվել են միջազգային դիտորդների իրավունքներն ու վերջիններիս տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն:

«Այս կերպ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ամփոփված է եզրակացության մեջ:

Խորհուրդն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ընտրությունը ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ անդամ պետությունները Երեւանում հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին
Երեւանում անցկացված նիստի մասնակիցները հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին...
Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր կոմիտեի նիստ (ֆոտո)
Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով․․․
ԱՊՀ տեղեկատվական տարածությունը պետք է բաց լինի. Պուտին
Նրա խոսքով՝ այն պետք է բաց լինի, որպեսզի տեղեկատվության աղբյուրները պաշտպանված լինեն եւ արդյունավետ աշխատեն...
Սեւանա լիճը մտել է ամառային հանգստի համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերի թոփ հնգյակի մեջ
Ամենից էժան է Իսիկ-Կուլում հանգստանալը, ամենից թանկ՝ Բաքվի հանգստավայրերում…
ՀՀ նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների կոմիտեի 26-րդ նիստը
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարեւորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում...
Հայաստանում կանցկացվի ԱՊՀ ՊՆԽ առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը
Նիստն անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի…