News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Առաջարկում ենք Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսային տուրքերը բարձրացնել մինչեւ տոննայի համար 22 000 դրամ։ Այս մասին «Պետական տուրքի մասին» օրենքում եւ «Գործունեության իրականացմանը վերաբերող ծանուցումների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է անել տեղական արտադրողների մրցունակության համար՝ ձեռնարկությունների փակվելը թույլ չտալու նպատակով։

«Մենք չենք կարող թույլ տալ մեր ձեռնարկությունների փակվելը։ Դրանք պետական աջակցության կարիք ունեն»,- պարզաբանել է նախարարը։ Ընդ որում, նա նշել է, որ ներկրումն աճում է շատ ավելի արագ, քան տեղական արտադրությունը։ Խաչատրյանը նաեւ հայտնել է, որ նախարարության հետազոտությունների համաձայն, տեղական ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում է 41-42 հազար դրամ՝ մեկ տոննայի համար, այսինքն մոտ 85-95 դոլար։Միաժամանակ, Իրանում ցեմենտն արժի չորսից ավելի անգամ էժան՝ 15-20 դոլար։

Այսպիսով, ինչպես նշել է նախարարը, որպեսզի հայկական գործարանները կարողանան դիմանալ նման մրցակցությանը, առաջարկվում է նրանց տուրքերով պաշտպանել։ Կառավարությունն առաջարկել է ցեմենտի ներկրման տուրքերը բարձրացնել մինչեւ 22 000 դրամ՝ տոննայի համար, որպեսզի պաշտպանի տեղական արտադրողներին՝ ի դեմս «Արարատցեմենտի», որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Գործարանում, իրենց հերթին, դժգոհ են նրանից, որ կառավարությունը հրաժարվել է նոր տուրքեր սահմանել կլինկերի՝ ցեմենտի արտադրության հումքի համար։ Գործարանի ղեկավարությունը ավելի վաղ հայտարարել էր 1200 աշխատակիցների կրճատման մասին, որից հետո բողոքի հանրահավաքներ էին սկսվել։ Սակայն այսօր Գագիկ Ծառուկյանը կառավարություն էր գնացել վարչապետի հետ հանդիպելու համար։ Զրույցի թեմաներից մեկը գործարանի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել