News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիան անհանգստացած է Միացյալ Նահանգների նոր փորձից՝ օտարերկրյա ընկերություններից պահանջել հետեւել Կուբայի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք մերժվել են Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական մյուս պետությունների կողմից, տեղեկացնում է Reuters-ը։

«Պատժամիջոցների էքստարածքային կիրառումը, որոնք մենք համարում ենք անօրինական՝ միջազգային իրավունքին համապատասխան, սպառնում է վնաս հասցնել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ ընկերություններին, որոնք Կուբայում զբաղվում են օրինական բիզնեսով»,- ասվում է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ «Մենք կաշխատենք ԵՄ-ի հետ միասին՝ պաշտպանելու համար մեր ընկերությունների շահերը»։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ վարչակազմը չեղարկում է ԱՄՆ քաղաքացիների՝ օտարերկրյա ընկերությունների դեմ հայցեր ներկայացնելու վաղեմի արգելքը, որոնք օգտագործում են Կուբայում Ֆիդել Կաստրոյի 1959-ի հեղափոխությունից հետո ազգայնացված ունեցվածքը։ Թրամփը որոշել է ակտիվացնել Հելմս-Բերթոնի օրենքը, որը դադարեցվել էր 1996-ին՝ դրա ստեղծման պահից։ Այն թույլ է տալիս կուբայական ամերիկացիներին եւ ԱՄՆ մյուս քաղաքացիներին դատի տալ Կուբայում բիզնես վարող օտարերկրյա ընկերություններին։

Վերջին 23 տարիներին ամեն մի նախագահ դադարեցրել է օրենքի երրորդ հոդվածի գործողությունը միջազգային հանրության դիմակայության եւ այն երկյուղների պատճառով, որ դա կարող է հանգեցնել քաոսի ԱՄՆ դատական համակարգում՝ կապված դատական հայցերի հոսքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ