News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը թմրանյութերի համար որպես գաղտնարան օգտագործել է պատմական հուշահամալիր հանդիսացող «Վերանո» գերեզմանոցը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ընդհանուր առմամբ բռնագանձվել է 110 000 խնամքով փաթեթավորված կոկաինի չափաբաժին՝ պատրաստ վաճառքի համար։

Թմրավաճառը մարմարի 42-ամյա վարպետ է, որը աշխատում է գերեզմանոցում։ Նա գրավել է ոստիկանների ուշադրությունը, որոնք հետեւել են նրան եւ բռնացրել թմրանյութը վաճառքի համար հանելիս։

Մանրամասն խուզարկության ժամանակ իրավապահները գերեզմաններից մեկում նաեւ ատրճանակ են հայտնաբերել։

«Վերանո» պատմական գերեզմանոցը հիմնվել է XIX դարի սկզբին։ Այնտեղ ավանդաբար հուղարկավորում են արվեստի, մշակույթի ոլորտի հայտնի մարդկանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ