News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Boeing-737 MAX-ի թարմացված մոդելները թեստավորում են անցել՝ 230 թռիչքային ժամ ընդհանուր տեւողությամբ 120 թռիչք կատարելով։ Ինքնաթիռում գտնվել են «առաջատար տեխնիկական մասնագետներ եւ ինժեներներ»։ Այլ մանրամասներ առայժմ չկան, տեղեկացնում է HighTech-ը։

Վերջին կես տարում կործանվել է Boeing-737 MAX երկու ինքնաթիռ՝ Եթովպիայում եւ Ինդոնեզիայում։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող էր լինել կառավարելիության կրիտիկական MCAS ռեժիմի բարելավման համակարգը։ Ինքնաթիռների «սեւ արկղերի» վերլուծության նախնական արդյունքներում ասվում է, որ համակարգն աշխատել է անմիջապես աղետից առաջ։

Սեւ արկղերում նշվում է, որ MCAS-ը ինքնաթիռի լիարժեք խափանում չի տալիս։ Ավելի շուտ, այն հանգեցնում է տվիչների գործունեության անհամաձայնության, եւ օդաչուները պարզապես չեն կարողանում այն դուրս բերել այդ վիճակից։

Եթովպիայում 2019 թվականի մարտի 10-ի աղետից հետո բոլոր ավիաընկերությունները դադարեցին օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները, եւ ընկերության կապիտալացումը պակասեց գրեթե 30 մլրդ դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ