News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NASA-ի մասնագետները հաստատել են գլոբալ տաքացման հետեւանքով կլիմայական աղետի սպառնալիքի վերաբերյալ վերջերս ստացված տվյալների ստույգ լինելը: 2003 թվականից սկսած Երկրագնդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է, իսկ վերջին երեք տարիները եղել են մարդկության պատմության մեջ ամենաշոգը, փոխանցում է Oane-ը:

2003-2017 թվականներին գիտնականները Aqua տիեզերական սարքով ծովերի, երկրային մակերեւույթի եւ սառցածածկույթի տարբեր հատվածներում չափել են օդի ջերմաստիճանը: Այս տվյալները համեմատել են Գոդարդի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վելուծության արդյունքների հետ՝ հայտնաբերելով համահարաբերակցություն:

NASA-ի փորձագետները հաստատում են վերջին 15 տարում մոլորակի ջերմաստիճանային ցուցանիշների աճը եւ նախազգուշացնում, որ անհրաժեշտ է ակտիվ միջոցներ ձեռնարկել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման քանակությունը նվազեցնելու համար: Մինչեւ ընթացիկ հարյուրամյակի վերջ գլոբալ տաքացման նշաններն անտեսելու դեպքում հնարավոր է Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացում եւ որպես հետեւանք՝ կլիմայական աղետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ