News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացին եւ նրա ընկերուհին, հնարավոր է, մահապատժի դատապարտվեն՝ Թաիլանդի ափերին ջրի վրա տուն կառուցելու պատճառով, փոխանցում է BBC-ն:

Ամերիկացի Չադ Էլվարտովսկին եւ նրա ընկերուհի Սուփրանա Թեփդեթը փախուստի են դիմել այն բանից հետո, երբ Թաիլանդի ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ նրանք սպառնում են երկրի ինքնիշխանությանը:

20-մետրանոց հարթակի վրա կառուցված նրանց տունը գտնվում է Փհուքեթի ափից մոտ 19 կմ հեռավորությամբ: Էլվարտովսկին պնդում է, որ տունը ափից 20 կմ հեռավորությամբ է կառուցվել, հետեւաբար՝ գտնվում է Թաիլանդի իրավազորության սահմաններից դուրս:

Եթե զույգը մեղավոր ճանաչվի Թաիլանդի ինքնիշխանության խախտման մեջ, նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում եւ նույնիսկ մահապատիժ: Իշխանությունները պնդում են, որ Էլվարտովսկին տան շինարարության թույլտվություն չի ունեցել:

Էլվարտովսկին մինչեւ բիթքոինի ներդրող դառնալը ԱՄՆ բանակում ինժեներ-ծրագրավորող է աշխատել:

Ամուսինները պատկանում են, այսպես կոչված, «մերձծովային» շարժմանը, որը նպաստում է միջազգային ջրերում տների կառուցմանը այնպես, որ դրանք համապատասխանեն որեւէ երկրի օրենքներին: Նրանք նաեւ մաս են կազմում Ocean Builders շարժմանը՝ ձեռներեցների խմբեր, որոնք զբաղվում են նման տների շինարարության ֆինանսավորմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ