News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կառավարության եւ թալիբների միջեւ խաղաղ բանակցությունների առաջին փուլը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ կապված մասնակիցների տարաձայնությունների հետ, տեղեկացնում է AP-ը։

Հակամարտությունների եւ հումանիտար հետազոտությունների Կատարի կենտրոնի (որը զբաղվում է բանակցությունների կազմակերպմամբ) տնօրեն Սուլթան Բարաքաթը Թվիթերում գրել է հետաձգման մասին՝ ասելով, որ «դա, ցավոք, անհրաժեշտ է հետագա կոնսենսուսի հասնելու համար, թե ով է մասնակցելու կոնֆերանսին»։

Բանակցությունները, որոնք նախատեսված էին ուրբաթ, Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի միջեւ, դիտարկվում էին որպես առաջին կարեւոր քայլ Աֆղանստանում պատերազմի համաձայնեցված դադարեցման եւ ԱՄՆ զորքերի հնարավոր դուրսբերման ճանապարհին։

Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ բանակցությունները չեն սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Աշրաֆ Գանին դեմ է հանդես եկել մասնակիցների ցուցակին, որը հայտարարել էր Բարաքաթի կազմակերպությունը։

Այդ ցուցակը տարբերվում էր Գանիի 250 հոգանոց ցուցակից, որի մեջ մտնում էին անհամեմատ ավելի շատ կանայք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ