News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հաստատել է , որ Հյուսիսային Կորեան զենքի փորձարկում է կատարել, սակայն հրաժարվել է որեւէ մանրամասնություն հայտնել՝ տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքերով, փորձարկման ընթացքում բալիստիկ զենք չի կիրառվել եւ այն ԱՄՆ ռազմական գործողություններում փոփոխություններ չի առաջացրել։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մարտավարական զենքի նոր տեսակ է փորձարկել։ Դա ԿԺԴՀ-ի կողմից առաջին հրապարակային փորձարկումներն են եղել Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։

Հանոյում երկու երկրների ղեկավարների միջեւ փետրվարյան գագաթաժողովը առաջընթաց չգրանցեց Կորեական թերակղզու ապառազմականացման հարցում։ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, կապված նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ, մնում են ուժի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ