News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։

Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թեւ կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հյուրերը հանկարծակիի են եկել, երբ նրանք սկսել են «բոչկա գլորել» իրենց խմբակցության մյուս պատգամավորների, կառավարության որոշ անդամների վրա՝ բացահայտ նշելով, թե որքան անպատասխանատու են աշխատում ու ինչպես են գցում նոր իշխանությունների վարկանիշը։

Քննադատության դոզան մեծացել է, երբ հանդիպման եկած անձինք սկսել են դժգոհել տարբեր ոլորտների խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե մեկ տարին չբոլորած սկսել են իրար ոտքի տակ փորել, ի՞նչ կլինի 2-3 տարի հետո, եթե, իհարկե, այդքան «ձգեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ