News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Պուլիտցերյան մրցանակի է արժանի այն լրագրողուհին, որը սկզբից եւեթ ասում էր, որ Ռուսաստանի հետ «դավադրություն» չկա, այլ ոչ թե նրանք, ովքեր «խիստ սխալվում էին» այդ առիթով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«(Լրագրողուհի) Քիմբեռլի Սթրասելը պետք է ստանա Պուլիտցերյան մցրանակ։ Նա գանձ է, (եւ ես նրան չգիտեմ), որը նախապես ճիշտ էր Ռուսաստանի հետ կապվածը կեղծարարություն անվանելով։ Մրցանակ կստանան մնացած բոլորը, ովքեր այդքան խիստ սխալվում էին։ Ֆեյք նորություններ»,- գրել է Թրամփը Թվիթերում՝ կցելով լրագրողուհու Wall Street Journal թերթի հոդվածը, որում նա ասում է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը «այն մարդը չէր, որը կարող էր ճիշտ գնահատական տալ ստոր արարքներին՝ կապված 2016-ի դավադրության հետ», եւ զեկույցն ապացուցում է դա»։

Ապրիլի 15-ին  լրագրողական հեղինակավոր մրցանակը շնորհվել է Wall Street Journal թերթին Դոնալդ Թրամփի՝ իրեն մեղադրած կանանց կատարած վճարումների լուսաբանման համար, Sun Sentinel թերթին, որը հրապարակվում է Ֆլորիդայի հարավում, Փարկլենդի դպրոցի զանգվածային հրաձգության լուսաբանման համար, եւ New York Times թերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի ֆինանսների մասին ռեպորտաժների համար։

Հինգշաբթի հրապարակվել է Մյուլլերի զեկույցը 2016-ի ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության», ՌԴ իշխանությունների հետ Դոնալդ Թրամփի թիմի «դավադրության», ինչպես նաեւ այն մասին, թե արդյոք խոչընդոտել է ԱՄՆ նախագահը արդարադատությանը։ Առաջին կետով Մյուլլերը եկել է դրական եզրակացության, երկրորդ կետով՝ բացասական, իսկ երրորդ կետով չի կարողացել միանշանակ եզրակացություն անել։ Զեկույցը հրապարակվել է զգալի կրճատումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ