News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս AzTV-ի հարցազրույցում ասել է հետեւյալը. «Երբ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ գրոհն սկսվեց, ես Լելեթեփեի ուղղությունում էի»։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ է գտնվել հրամանատարական կետը, որտեղից նա կառավարում էր մարտը, իսկ հետո  տեղափոխվեց Թալիշի ուղղությամբ։ Ճանապարհին Հասանովը տեսել է, որ երիտասարդությունը բոլոր քաղաքներից ու շրջաններից եկել է պայքարելու եւ, ինքը, դիմելով նրանց, հավաստիացրել է, որ դրա կարիքը չկա՝ նկատի ունենալով, որ առանց այդ էլ հայերի դեմ կռվող ադրբեջանցի զինվորների 20 տոկոսը ջախջախել է հակառակորդին՝ կենդանի ուժի եռակի պակաս զոհեր տալով։ Նա նաեւ ավելացրել է, որ պաշտպանության գիծը բեկվել է 15 րոպեում, եւ հայերի կորուստները տխրալի էին։ Ընդ որում՝ «ձեռք բերած հաղթանակը» ճոռոմ ու փքված ձեւով կապել է նախագահ Ի.Ալիեւի վարած քաղաքականության հետ։ Եվ վերջում բազմանշանակ ավելացրել է. «Ստի ոտը կարճ է»։

Բայց ինչպե՞ս է եղել իրականում

2016 թվականի ապրիլի 5-ին, մարտական գործողությունների ավարտից հետո, հայտարարվել է զոհված շեհիդների պաշտոնական թիվը՝ 31 մարդ։ Բայց Ադրբեջանում պաշտոնական վիճակագրությանն, իհարկե, ոչ ոք չհավատաց. չափից ավելի շատ էին վիրավորներն ու զոհվածները։ Ինտերնետում կարելի էր գտնել բավականաչափ ապացույցներ, օրինակ, YouTube-ում հայտնվել էր երկու կնոջ խոսակցությունն այն մասին, որ հոսպիտալները ճակատամերձ Եվլախ, Բարդա քաղաքներում լեփլեցուն են վիրավորներով, եւ որ զոհերի իրական թիվը շատ մեծ է։ Բնականաբար, զոհվածների իրական թվի մասին տեղեկատվությունը խոր գաղտնիք էր հայտարարված եւ մտցված էր գաղտնիքների պետական ցուցակում։

Կամ վերցնենք ադրբեջանական ստորաբաժանումների հարձակման դրվագը հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ։ Թալիշը վերցրել են հատուկջոկատայինները՝ էլիտար ջոկատ ավելի քան 100 մարդուց բաղկացած։ Նրանց հեռանալու ժամանակ ոչնչացվել է ամբողջ ստորաբաժանումը, որը մնացել էր առանց օգնության ու օժանդակության։ Այնպես որ, պաշտոնական վիճակագրությունը 31 զոհի մասին սովորական, միայն ալիեւյան երկացանկին բնորոշ միջոց է՝ հիմարացնելու նախիրը։ Եվ ուղղակի մեղավորն այստեղ ոչ այլ ոք է, քան պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ինչո՞ւ, ուրեմն, «փառապանծ» զորավար Հասանովը չզարգացրեց հաջողությունը, որը, նրա խոսքով, կար եւ որի մասին մենք հիշատակեցինք հոդվածի սկզբում։ Կարծես տրամաբանական է. ճեղքեցին ճակատի գիծը, ուրեմն՝ պետք է մոտակա խնդրից անցնել հաջորդին, զարգացնել հաջողությունը։ Մանավանդ որ մարտերն սկսվել էին ոչ թե ինքնաբուխ, այլ ակնհայտորեն նախապես պատրաստվել էին, ինչի մասին վկայում են քարտեզներն ու այլ փաստաթղթերը, որոնք գտնվել են ադրբեջանական խփված ուղղաթիռի օդաչուների մոտ։ Մանավանդ որ առաջնագծում շատ տեխնիկա էր հանված, եւ հատուկ ստորաբաժանումներն էլ խրամատներում նստած չէին։ Իսկ կանգնելու պատճառը հենց դա էր՝ չափից ավելի շատ կորուստները եւ կասեցված հարձակումը։

Այո, հենց կասեցված,անհաջող հարձակումը

Իսկ Զաքիր Հասանովը գտավ իր անհաջողությունների ելքը՝ նախագահ  Ի.Ալիեւին զեկուցելով այն մասին, որ ելնելով օպերատիվ իրադրությունից՝ ընդունվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերին կանխիչ հարված հասցնելու որոշում ի պատասխան «նրանց դիվերսիայի»։ Հետեւաբար, նա պատասխանատու է հարյուրավոր սպանվածների համար, որոնց թաղում էին ծածուկ, շատերին՝ գիշերով, դեռ լավ է, որ թաղումների տեսագրությունները կան ինտերնետում, այնպես որ՝ անօգուտ է ժխտելը։

Ըստ երեւույթին, Հասանովն իր անհաջողությունները բացատրում էր հրամանատարաշտաբային մեքենաների թույլ հագեցածությամբ՝ հրամայելով դրանք «թյունինգապատել» մինչեւ վերջ, ինչից հետո մեքենաների արժեքը հասավ կես միլիոն դոլարի։ Եթե վաշտի (առավելագույնը՝ գումարտակի) մարտական տակտիկական խնդրի կատարման համար, իսկ Լելեթեփեի բարձունքի գրավումը հենց այդպիսին էր, պետք է ներկա գտնվեր անձամբ պաշտպանության նախարարը, ուրեմն նման բանակը երբեք հաջողություն ունենալ չի կարող։

Զաքիր Հասանովը, ինչպես հայտնի է, իր գեներալական ուսադիրները եւ նախարարական պաշտոնը վաստակել է Ալիեւ ընտանիքի դեմ ժողովրդական խռովությունները եւ ապստամբությունները ճնշելու ժամանակ եւ որպես մարտական գեներալ ոչ մի տեղ եւ ոչ մի մարտում աչքի չի ընկել։

Contakt.az գործակալության կայքում հրապարակվել է նյութ Օքթայ Գյուլալիեւին Տերտերում մտացածին «հայկական լրտեսության» մեջ մերկացնելու մասին։ Իհարկե, ոչ մի լրտես էլ չի եղել։ Իսկ «լրտեսներ» արդարադատության թեթեւ ձեռքով համարվել են զինվորականները, որոնք համարձակություն են ունեցել բարձրաձայն արտահայտելու այն միտքը, որ հայերից «Ղարաբաղի ազատագրման» ապրիլյան գործողությունը անիմաստ էր ու ձախողված։

Իրականում, ստի ոտքերը կարճ են, քանի որ ամեն գաղտնի բան երբեւէ ակնհայտ է դառնում։ Ադրբեջանում հասունանում է դժգոհության նոր ալիք բանակում իրավիճակի հանդեպ, եւ դրա պատասխանը պետք է տա կոնկրետ մարդ...

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ