News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել է երկրի բարձրագույն պարգեւը՝ Պատվավոր լեգիոնի շքանշանը:  Հինգշաբթի երեկոյան կատարված արարողության մասին հաղորդում է France Info-ն: 63-ամյա ֆրանսիացին շքանշանի ասպետի աստիճան է  ստացել:

Ուելբեկը նախագահի նստավայր է ժամանել իր երիտասարդ կնոջ եւ մի շարք ընկերների ուղեկցությամբ, մասնավորապես երգիչ եւ երաժիշտ Ժան Լուի Օբերի:

Արարողությանը ներկա են եղել  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը:

Բարձրագույն շքանշանը հանձնելով՝ Մակրոնն ընդգծել է, որ Ուելբեկի ստեղծագործությունը վկայում է այն մասին, որ նա «ռոմանտիկ է  մի աշխարհում, որը դարձել է խիստ նյութական»: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ գրողի ստեղծագործությունները հոռետեսական չեն, այլ լի են լավագույն ապագայի հույսերով:

Ուելբեկն այսօր ամենաշատ թարգմանվող ֆրանսիացի գրողն է: Տարվա սկզբին թողարկված նրա վերջին «Սերոտոնին» վեպը մեծ հաջողություն է վայելում նաեւ ֆրանսալեզու երկրներում: «Ֆրանս Պրեսի» տվյալներով այնտեղ վաճառվել է գրքի մոտ 800 հազար օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ