News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ․ ապրիլի 17-ին բավարարել է «Արարատբանկի»՝ աշխատանքից ազատված աշխատակցի հայցադիմումն ու վճռել վերականգնել նրան նախկին աշխատանքում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանի վճռով «Արարատբանկը» կվճարի նաեւ աշխատանքից ազատվելուց հետո հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նրա միջին ամսական աշխատավարձը։

«Արարատբանկի» աշխատակից Լեյլի Ղամբարյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել 2018թ․ հունիսի 26-ին եւ գործն սկսել է քննել 2018թ․ հոկտեմբերի 18-ից։ Դատարանում նրա շահերը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

Լեյլի Ղամբարյանը աշխատանքից ազատվել էր 2018թ․ մարտի 23-ին․ ի թիվս այլ հիմքերի՝ գործատուն նշել էր նաեւ վստահությունը կորցնելը։

Դատարան ներկայացված հայցով Լեյլի Ղամբարյանը պահանջել էր անվավեր ճանաչել իր եւ գործատուի միջեւ կնքնված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար բռնագանձել միջին ամսական աշխատավարձ, իսկ չվերականգնելու դեպքում, որպես հատուցում, տրամադրել առնվազն միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։

 

Դատարանը, հիմք ընդունելով, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի եւ Լեյլի Ղամբարյանի միջեւ եղել են աշխատանքային իրավահարաբերություններ, անհրաժեշտ է համարել նախ պարզել աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավաչափությունը, ինչը հնարավոր է պայմանագիրը լուծելու հիմքերը պատասխանողի կողմից ներկայացվելու դեպքում միայն։ Իսկ պատասխանողը դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու եւ ապացույցներ պահանջելու որոշումն ստացել է 2018թ․ օգոստոսի 20-ին եւ առանց հիմնավոր պատճառների՝ խախտել է ապացույցներ ներկայացնելու մեկշաբաթյա ժամկետը։ Այս պայմաններում դատարանը եզրակացրել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքում ընկած փաստերը պատասխանողը չի ապացուցել, եւ հրամանն անվավեր է ճանաչել։

Ինչ վերաբերում է նախկին աշխատանքին վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը բռնագանձելուն, դատարանն արձանագրել է, որ Լեյլի Ղամբարյանին անհրաժեշտ է վերականգնել նախկին աշխատանքին, քանի որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանն արդեն իսկ անվավեր է համարվել, եւ նրան պետք է վճարվի հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն պետական բյուջե կվճարի նաեւ 8000 ՀՀ դրամ եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով բռնագանձվող գումարի 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ