News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օդային տրանսպորտի եւ Aena օդանավակայանների իսպանական վարչությունը սկսել է փոխել հայտարարությունների ձեւակերպումները, որոնք հնչում են բարձրախոսով օդանավակայաններում, տեղեկացնում է «Եվրապուլսը»։

Այժմ իսպանական օդանավակայաններում կարելի է լսել միայն չեզոք դիմելաձեւեր՝ առանց օգտագործելու տիկնայք կամ պարոնայք բառերը։ Օրինակ, «Ուշադրություն, պարոնայք ուղեւորներ»-ի փոխարեն այժմ հնչելու է՝ «Ուշադրություն...»։

Ըստ Aena-ի՝ նման դիմելաձեւերը սկսելու են հնչել Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տարեվերջից։

Գենդերային-չեզոք դիմելաձեւերն արդեն կիրառվում են նաեւ եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Օրինակ, 2017 թվականին Ամստերդամում պետծառայողների եւ հասարակական գործիչների համար մի հիշեցում են թողարկել՝ գենդերային-չեզոք բառապաշարի նորմերով. դրանում «տիկնայք եւ պարոնայք»-ի փոխարեն առաջարկվում ՝ օգտագործել «սիրելի ամստերդամցիներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ