News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է վճարել 3 մլն դրամ գազի, 1,5 մլն դրամ՝ էլեկտրականության համար, եւ 1350 մարդ էլ պետք է աշխատավարձ ստանա։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ մտցնելու, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման իրազեկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը քննարկելիս, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա միաժամանակ նշել է, որ Իրանում ցեմենտի եւ կլինկերի արտադրության ծախսերը էապես ցածր են, քան Հայաստանում։ Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել եւ հաշվի առնել ստատուս քվոն՝ ուշադրության առնելով բոլոր կողմերի շահերը։ «Այս ամենը պետք է հաշվի առնել։ Երբ նախարարն ասում է, թե ցանկացած դեպքում այս պատմության մեջ ինչ-որ մեկը տանուլ կտա, դա արդեն ինքնին լավ ազդանշան չէ։ Մենք պետք է նվազագույնի հասցնենք այդ բոլոր ռիսկերը։ Պետք է կոնսենսուս գտնել»,- համոզված է Մելքումյանը։

Ընդ որում՝ նա կարծում է, որ թյուրըմբռնման պատճառն այն է, որ այս հարցի քննարկումներն անցկացվել են միայն շահագրգռված անձանց որոշ մասի ներգրավմամբ, ինչը առաջ է բերել մյուսների դժգոհությունը եւ երկյուղները։

Հիշեցնենք, որ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում քննարկվել է մի օրինագիծ, որի համաձայն՝ առաջարկվում է 22000 դրամ մաքսատուրք սահմանել ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար։ Նշվել է, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա կիրառել սահմանափակումներ այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են արտադրվել երկրում։ Դրանով իսկ կարելի կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները։ Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի գործունեությունը։ Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ