News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեղրին 49 կմ հատված ունի, իսկ Ղարաբաղի վերահսկողության տակ 110 կմ է. եթե իրենք ասում են, որ 1999 թվականին բանակցություններ էին գնում, որ այդ 49 կմ-ն հանձնեն, ես այդ ժամանակ եղել եմ բանակի հրամանատար, առանց ինձ այս 110 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ 1999 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի հետ բանակցել է Մեղրին փոխանակելու հարցի շուրջ, սակայն Վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը դեմ են արտահայտվել:

«Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, իսկ ինձ հետ որեւէ մեկը չի բանակցել այդ հարցով: Մեղրու հարցի մասին լսած չկամ: Չի կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկի, առանց Սամվել Բաբայանի հետ համաձայնեցնելու:

Ռոբերտ Քոչարյանը իրենց ասելով բանակցել է արտաքին ճակատում, հետո եկել Վազգեն Սարգսյանին տեղյակ է պահել, Վազգեն Սարգսյանից էլ իմացել է ձեր ասած անձնավորությունը (նկատի ունի Վահան Շիրխանյանին-խմբ):

Շիրխանյան Վահանի տակ զորք կա՞ր, որ առանց իր համաձայնության չէր լինելու այդ փոխզիջումը: Եթե պետք էր համաձայնեցնել, պետք է ինձ հետ համաձայնեցնել Վազգենը: Եթե ինձ հետ չի համաձայնեցրել, ապո ո՞նց են հանձնում: Ո՞նց կարող էին հանձնել: Ո՞նց եք պատկերացնում դա անել առանց ինձ հետ համաձայնեցնելու»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

«Ինձ համար մեծ հաշվով հետաքրքիր էլ չի, թե ինչ են խոսել: Ես միշտ անկեղծ եմ եղել, իմ բառերի տակ որեւէ մեկի պաշտպանությունը մի փնտրեք: Իմ հետ նման խոսակցություն չի եղել, թե իրենց մեջ եղել է խոսակցություն, թե չի եղել, դա իրենց գործն է: Մի փորձեք իրենց բաներն իմ վզին փաթաթել: Ես այդտեղ չկամ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչեւ իրեն հասնելը Վազգեն Սարգսյանը համաձայնություն չի տվել, դրա համար գուցե իր հետ որեւէ մեկը չի խոսել, բացի այդ, Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ իր ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիեւի հետ քննարկել է այդ տարբերակը, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Վազգեն Սարգսյանը բացի նախարար լինելուց, որոշիչ դեր խաղացող է եղել: Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու անգամ նստել բանակցությունների այդ հարցով: Պարոն Քոչարյանն առանց Վազգենի հետ համաձայնեցնելու չէր կարող գնալ նման բանակցությունների, ու վերջ: Ես չգիտեմ, թե ինչից է խոսում Վաղարշակ Հարությունյանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ