News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեռեւս անցած տարվա մայիսին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, բայց դա ընդամենը խոստում էր: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում իշխանությունների գործունեությանը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Վիենայում Փաշինյան Ալիեւի հանդիպմանը Արցախը որպես բանակցային կողմ ներկայացված չէր. «Օն-լայն հետեւում էինք այդ հանդիպմանը, մտնում է Փաշինյանը, գալիս է Ալիեւը, նստած սպասում ենք, որ Բակո Սահակյանն է գալու, մեկ էլ տեսնենք չկա Բակո Սահակյանը: Այ պարոն Փաշինյան ջան, բա դու էիր ասել, որ ամեն ինչ պետք է անեմ, որ Բակո Սահակյանը մասնակցի, բա ո՞ւր ա: Ինչի բա մեկ տարվա ընթացքում չես կարողացել անել, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց: Որովհետեւ նոր իշխանությունների մոտ ամեն ինչը ձեւն է, ամբողջությամբ ձեւ»:

Շարմազանովը նաեւ համեմատեց Նիկոլ Փաշինյանին Հին Հռոմի հեղակավարների հետ, միաժամանակ ընդգծելով տարբերությունները. «Գիտե՞ք՝ ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանը Հին Հռոմեական ղեկավարներից: Հին Հռոմում տալիս էին հաց ու տեսարաններ, բայց տեսարաններն էլ ճաշակով էին տալիս: Մեր մոտ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի հաց, որ տա ժողովրդին, հացը միայն իրենց համար է պրեմիաների տեսքով, տեսարանն էլ ինչքան ուզես, այն էլ անճաշակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ