News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հատուկ եկել եմ ելույթ ունենամ, գնամ, ինձ սպասում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա ասա. «Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք հիմնականում ներդրումների հարցը եւ ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»:

Հարցին,թ ե ընդհանուր հայտարարի եկա՞ք, Ծառուկյանը պատասխանեց. «Ո՞նց եք պատկերացնում, երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, վիճակը լավ լինի: Դե իրեն ով ինչ ներկայացնում է, ասում է:

Երկրի վարչապետը ցանկացած հարցով, ով ինչ լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է:

Վարչապետն ասել է՝ քննարկեք, տեսեք, որն ավելի ճիշտ է, ավելի արդյունավետ է. այնպես էլ պետք է լինի: Նա ասում է՝ ես կողմնակից եմ լավին, արդյունավետին, որ տեղական արտադրանքն էլ լինի, աշախատի, ժողովուրդն էլ աշխատանք։ ունենա»,-ընդգծեց Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ