News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածը տհաճ իրողություն է, եւ տհաճ միջադեպ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ցանկանում եմ ֆիքսել, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ անգամ Փաշինյանի ֆիասկոյի մասին: Հնարավոր է դեպքերի երկու զարգացում, եւ երկու դեպքում էլ  Փաշինյանն ու նրա իշխանությունը պարտված են: Երեկ Դավիթ Սանասարյանն ասել է, որ սա շինծու գործ է , հիմա եթե դա այդպես է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, իսկ եթե Փաշինյանի նշանակմամբ բարձր պետական պաշտոն ստացած մարդն ասում է, որ դա շինծու գործ է, ուրեմն մնացած բոլոր իրենց հարուցած քրեական գործերն էլ շինծու են, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերը»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու չէ, ապա դա նշանակում է, որ Փաշինյանի պնդումները, որ նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, բլեֆ է. «Կամ մենք կոռուպցիայի մեջ թաթախված ենք Նիկոլի իշխանության օրոք, կամ էլ Արդարադատությունը շինծու գործեր է անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ