News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն պետք է մասնակիցների համար հավասար պայմաններով լիարժեք տնտեսական միություն դառնա: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է բելառուս ազգին եւ Ազգային ժողովին ուղղված ուղերձում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսի համար կարեւոր չէ հանուն ինտեգրման ինտեգրումը:

«Մենք կոնկրետ նպատակների հասնելու ակնկալիքներ ունենք, որոնք շոշափելի արդյունք կտան մեր երկրների ժողովուրդների եւ տնտեսությունների համար: ԵՏՄ-ն պետք է մասնակիցների համար հավասար պայմաններով լիարժեք տնտեսական միություն դառնա: Այս խնդրի լուծումը կդառնա 2020-ին այդ կազմակերպությունում մեր նախագահության գերակա ուղղությունը», - ասել է Լուկաշենկոն:

Այսօր Բելառուսը պատրաստ  է առեւտրայի ուղու ավելի նշանակալի դեր խաղալ ԵՏՄ բազմամիլիոնանոց շուկայի եւ ԱՊՀ երկրների համար», -հավելել է նախագահը:

Խոսելով Արեւելքում արտաքին քաղաքականության գերակայությունների մասին, Լուկաշենկոն նշել է, որ այստեղ ջանքերն ուղղված են հետխորհրդային տարածքում ինտեգրման միավորումներում ակտիվ մասնակցությանը:

Բելառուսը հավատարիմ հետեւում է 20 տարի առաջ իր որդեգրած Միութենական պետություն ստեղծելու ուղղությանը: Առաջնահերթությունների թվում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է նաեւ ԱՊՀ-ում համագործակցությունը՝ նշելով, որ նրա անդամ շատ երկրների համար սա փաստացի միակ հարթակն է ոչ միայն առեւտրային, այլ նաեւ քաղաքական երկխոսության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ