News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլի 19-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացումն իրազեկելու մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է 22 հազար դրամ մաքսատուրք սահմանել Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար: Կառավարությունը դա հիմնավորում է տեղական արտադրողների մրցունակությանն աջակցելու ցանկությամբ՝ ձեռնարկությունների փակում թույլ չտալու նպատակով:

Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների եւ նրա նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կարծիքով, ում պատկանում է ցեմենտ արտադրող երկրի ամենախոշոր ձեռնարկությունը՝ «Արարատցեմենտը», այս միջոցները բավարար չեն: Նրանք, մասնավորապես, պահանջում էին մաքսատուրքեր սահմանել նաեւ ցեմենտային կլինկերի համար, որը ցեմենտի արտադրության ժամանակ միջանկյալ արտադրանք է:

Այս առաջարկը քննադատվեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կողմից, որոնք մտավախություն հայտնեցին, որ Ծառուկյանն, ըստ էության, միայն ցանկանում է շուկայում իր դիրքերն ամրապնդել՝ դրանով այն մենաշնորհելու իրական սպառնալիք ստեղծելով:

Նշենք, որ օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 78 խորհրդարանական, դեմ՝ 42, ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ