News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք բոլորս եկանք այն եզրահանգման, որ բոլորիս համար գերակա է մեր պետության շահը, մեր քաղաքացիների շահը։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 19–ին, ԱԺ–ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Կարեւոր համարելով ոչ թե խմբակցություններով միմյանց վրա գոռալը, այլ օրենսդրական հեղափոխություն անելը։

«Ես պատրաստ եմ իմ  «ԲՀԿ» եւ «ԼՀԿ» կուսակցությունները ներկայացնող գործընկերների, որոնց մեջ ունեմ նաեւ անձնական ընկերներ անել օրենսդրական հեղափոխություն»,– ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Էդմոնի Մարուքյանի հայտարարությանը, թե կուսակցություններում շահերի բախում կա, Սարգսյանը պատասխանեց. «Պարոն Մարուքյան, կարո՞ղ է մեր խմբակցությունից մարդ կա ցեմենտի գործարան ունի չեք ասում, որ չուրախանանք»,–ասաց Սարգսյանը։

Երբ նա նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեց մի փոքր ավելացնել ժամանակ, որ «մի պուճուր բան» ավելացնի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Սա արդեն 3-րդ մի պուճուր բանն է, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը»:

Տպել
Ամենաշատ