News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարծում, որ համենայն դեպս այս տարվա մեջ կարող է պատերազմ սկսել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

«Խնդիրն այն է, որ դրսի համար պոպուլիստական հայտարարություններն անել, ներքին լսարանի համար մեկ այլ բան խոսել, Ադրբեջանի ոճն է եղել»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանը կարծիք էր հայտնել, որ շուտով պատերազմ է լինելու։

Սամվել Բաբայանը, սակայն, շեշտում է՝ մադրիդյան սկզբունքներով ԼՂ հիմնախնդիրն անհնար է լուծել. «Երբ ես սա ասում եմ, հայտարարում են, թե բա անցավ մի ճամբար, Բաբայանը էս մեկին ա պաշտպանում։ Չի եղել ժամանակ, որ Բաբայանը ինչ–որ մեկին պաշտպանի։ Արդեն 4–րդ իշխանությունն է, ոչ մեկին չեմ պաշտպանել, չեմ պաշտպանում, միշտ հիշեք դա։ Ես ռեալ, պրակտիկ ասում են այն, ինչ–որ հնարավոր է իրականանա»։

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը շեշտում է՝ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գնա մադրիդյան սկզբունքների ճանապարհով, հնարավոր չի լինի լուծել խնդիրը. «Լաչինի միջանցքով անհնար է այդ հարցը լուծել։ Դու պետք է ղարաբաղցիներին ասես հավաքեք իրերդ, տեղափոխվեք էս կողմ, տաս Ադրբեջանին։ Ադրբեջանը երեկ հայտարարում է, թե մենք 2011 թվականի կազանի փաստաթղթի շուրջ ենք խոսում։ Երեք նախագահները ոտները այդտեղ ջարդել են, վարչապետն էլ հո չի ջարդի՞, ասում եմ՝ կանգ առեք, էդ ֆորմատով, էդ սկզբունքների շուրջ անհնար է, վերջ։ Չես լսում, գնում ես էդ ճանապարհով, ոտքդ ջարդելու։ Գնացեք, ես չեմ խանգարում, բայց իրավունք ունեմ չէ տեսակետ հայտնելու»։

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներով առաջարկվում է նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,

 Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ