News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ մեր խմբակցության անդամներին ասել եմ՝ որեւէ մեկին որեւէ վիրավորանք պատիվ չի բերում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում ունեցած իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Բայց որ չեն կարողանում հարցին պատասխանեն, կամ փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան, դոկումենտալ, փաստացի: Մենք պայմանավորվում ենք՝ անձնական վիրավորանք չկա, հարցը խնդիրը, լուծումը ասեք»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նա անդրադարձավ նաեւ տնտեսական հեղափոխության թեմային՝ նշելով. «Այո, Ծառուկյանն ասել է, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չի: Եթե երկրում, «Իմ քայլում» կա տնտեսագետ, որ կարա գա ապացուցի, մենք կողմ քվեարկենք: Էսօր մեր նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան կատարելն է»:

Տպել
Ամենաշատ