News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես բացառում եմ, որ որեւէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել: Այս մասին յաօսր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու փաստին:

Նրա խոսքով, նախաքննական մարմինը դեռ աշխատանք ունի անելու, քննություն է ընթանում:

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների եւ օտարների, ինչպես եղել է նախկինում»,- ասաց Լենա Նազարյանը՝ հավելելով, որ վստահում է ԱԱԾ գործողություններին, իսկ Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի օգուտ իրեն գործել:

«Ես որեւէ մեկի հանդեպ կասկած չունեմ: Ամենահամառ բանը փաստն է, փաստեր կլինեն, կխոսեն բոլորը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ՊՎԾ պետի հետ կապված սկանդալը չի՞ գցում վարչապետի վարկանիշը, Լենա Նազարյանը պատասխանեց․ «Ո՛չ, ընդհակառակը: Նախկինում էլ գուցե եղել են տարաձայնություններ, բայց դրանց վերաբերյալ հանրությունը որեւէ տեղեկություն չի ունեցել: Հիմա այդ տարաձայնությունները բարձրաձայնվում են, եւ մենք հնարավորություն ունենք տեղյակ լինել եւ դատել փաստերով:

Նա բացառեց, որ Դավիթ Սանասարյանի «գլխին ինչ-որ բան սարքում են». «Ես բացառում եմ, որ որեւէ մեկի, որեւէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաեւ բացառում եմ, որ որեւէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ: Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ