News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ինչ կապ ունեմ մարտի 1-ի հետ, որ ինձ քննեն. ով ինձ էդ հարցը տա, ես ասել եմ՝ ով ա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «մարտի 1»-ի գործով ինքը հարցաքննվել է:

«Իմ անունը անբարոյականի տղերքը ասելով, Ծառուկյանի անունի վրա բիծ քաշելով… ես ասել եմ՝ ես իմ ժողովրդի ցավը տանեմ: Բանը մի անգամ են ասում. Հիմա եթե ես քեզ մի վատ բան ասեմ, դու քեզ վատ կզգաս, չէ՞, եթե դու դրա հետ կապ չունես»,-ասաց նա:

Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ այս երկրում լավ բան չի կարելի անել, որովհետեւ նախանձը, չկամությունը շատ է. «Մարդը պետք է կամեցող ու բարի լինի: Մարդուն չի կարելի հիասթափեցնել: Եթե մարդը ուզում է լավ բան անի... Ծառուկյանն ուզում է մի լավ բան անի, սիրում է իր հայրենիքը»:

Հարցին թե ով է նախանձում, նա արձագանքեց. «Գնա հարցրու, բա էս կաշկալամատներն ինչի համար ա: Սաղ ցանկանում են, սաղ կամենում են, սաղ ուզում են»:

Տպել
Ամենաշատ