News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պաշտոնում առաջադրել է լուծարվող գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը։

Վերջինը խորհրդարանականներին ներկայացրել է իր կենսագրությունը, աշխատանքի փորձը, ձեռքբերումները եւ անցած ճանապարհը։ Թեկնածուն ներկայացրել է իր տեսլականը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ եւ ասել, որ երկրում մրցակցության զարգացումը աշխատանքի այն կարեւոր ուղղություններից մեկն է, որը թույլ կտա կարգավորել շուկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ