News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է պետական մոտեցում ցուցաբերել անասնաբույժի մասնագիտությանը։ Այս մասին ասել է սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ անասնաբույժների պահանջարկ կա եւ կլինի, բայց պատկերը պրոֆիլային բուհերում տխուր է. ուսանողները քիչ են, եւ կեսն ակնհայտորեն չի աշխատելու որպես անասնաբույժ, այլ գնալու է տեսչի ավելի շահավետ մասնագիտության։

«Ինչո՞ւ չեն ուզում անասնաբույժ դառնալ։ Հիշեք գոնե «Երեք գումարած երկու» ֆիլմը, որտեղ հերոսներից մեկը գլուխն է բռնում՝ ասելով. «Ինչո՞ւ նրան ասացի, որ անասնաբույժ եմ»։ Անգամ ԽՍՀՄ-ում ամոթ էր անասնաբույժ աշխատելը։ Ավելի ուշ մասնագիտության քարոզումը  փոքր-ինչ փոխեց իրավիճակը։ Հիմա Հայաստանում անասնաբույժների աշխատավարձը պարզապես ծիծաղելի է։ Մասնագիտությունն անհետանում է»,- տխուր նշել է Գեորգի Ավետիսյանը։

Ինչպես պարզվել է, գյուղական անասնաբույժները վճարվում են մեկ կովի սպասարկման դիմաց 104 դրամ, իսկ 6 ոչխարը հավասարեցվում է մեկ կովի։ «Դժվար ու անհասկանալի հաշվարկ։ Որպես ստաժավոր անասնաբույժ հավաստիացնում եմ, որ մեկ ոչխարից ավելի դժվարէ արյան անալիզ վերցնելը, քան մի քանի կովից։ Մասնագիտությունը սպեցիֆիկ է, բոլորին չէ, որ դուր է գալիս աշխատել վատ պայմաններում, վարակվելու մշտական ռիսկի ներքո։ Անհրաժեշտ է պետության մոտեցումը դարձնել հավուր պատշաճի եւ բարձրացնել մասնագիտության վարկը»,- ընդգծել է տեսչության պետը՝ հավելելով, որ անգամ երեւանյան չափանիշներով ոչ մեծ աշխատավարձը՝ 100-150 դրամի չափով, գյուղացիների համար ընդունելի գումար է։ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, կապ չունի պետական մոտեցման հետ։ Բայց եւ գյուղացիների մոտեցումները նույնպես լավագույնը չեն։ Նախ՝ ամեն մեկն իրեն համարում է անասնաբույժ։ Մի երկու անգամ նայելով, թե ինչ է տալիս անասնաբույժը կովին, որոշում է, որ ինքն էլ գլուխ կհանի։ Այս վայ-անասնաբույժն արթնանում է առավոտյան եւ տեսնում, որ կովը տխուր է։ Իսկ ինչո՞ւ է տխուր՝ ցուլն է անտեսե՞լ, թե՞ ուրիշ բան, առանց հասկանալու հակաբիոտիկ է տալիս։ Հետո հակաբիոտիկը կաթի ու մսի հետ փոխանցվում է մարդկանց»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։ Մյուս կողմից՝ գյուղացիները անասնաբույժին «յուրային» են համարում եւ այդ հիմքի վրա փող չեն վճարում։

«Իսկ մասնագիտությունը շատ կարեւոր է. իզուր չէ, որ ասում են. «բժիշկը մարդուն է բուժում, անասնաբույժը՝ մարդկությունը»,- ամփոփել է Գեորգի Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ