News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի Տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է երկրում եւ տարածաշրջանում  գործող ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսական ցանցի բացահայտման մասին, հաղորդում է Mehr-ը:

ԱՄՆ ԿՀՎ դեմ անցկացված բարդ աշխատանքի արդյունքում տարբեր երկրներում, այդ թվում Իրանում 290 լրտեսներից կազմված ցանց է հայտնաբերվել», - ասել է Ալավին:

Նրա խոսքով՝ երկրի համար հատկապես կարեւոր ոլորտներում ընդգրկված ԿՀՎ տասնյակ աշախատակիցներ կալանավորվել են: Ալավին հավելել է, որ Թեհրանը լրտեսական ցանցի մասին տեղեկատվությունը փոխանցել է մյուս պետություններին, որոնք նույնպես ԿՀՎ գործակալների են ձերբակալկել:

Նա նաեւ նշել է, որ բացի ԿՀՎ-ից իրանական հետախուզությունը զբաղվել է բրիտանական Մի-6 գործակալների հայտանբերմամբ: Երկու գործողությունների մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն կներառի օտարերկյա կազմակերպությունների թվում, որոնք ԱՄՆ-ն ահաբեկչական է համարում:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ի պատասխան ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ահաբեկչական կազմակերպություն է համարել, իսկ ԱՄՆ-ն՝ ահաբեկչությունը հովանավորող պետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ