News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես վստահ եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

«Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որեւիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երեւում: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչեւ դա չլինի, ես մնացածը համարում եմ ձեւական ու վերջ»,–ասաց նա։

Սամվել Բաբայանը շեշտեց՝ Քոչարյանը իշխանությունը փոխանցելու փուլում էր. «Ընտրություն էր եղել այդ ժամանակ, Քոչարյանը իշխանությունը հանձնելու փուլում էր, 10 օր էլ անցել էր։ Քննություն է գնում, ես հո՞ չեմ ուղղորդում, ասեմ՝ գնացեք, սրան քննեք։ Որպես քաղաքացի ինձ հետաքրքրում է, թե ով է սպանել 10 հոգուն։ Քննչական խումբը հայտարարում է՝ էս մարդը գործ չունի, կապ չունի, բա որ կապ չունի, ինչու եք դատում, ասում են սահմանադրական կարգն է տապալել։ Գործը դատարանում քննվում է, կբացահայտվի, կնայենք»։

Նրա խոսքով՝ Քոչարյանի շահը, հասկանալի չէ, թե որն է եղել. «Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Լավ, աջակցում էր Սերժ Սարգսյանին, բայց եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը, նայեք, մեկը չկա, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ։ Ես չեմ ուզում անւններ տալ։ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել»:

0038 հրամանի մասով Բաբայանը նշեց, որ պաշտպանության նախարարն էր այս հրամանը իջեցրել. «0038 հրամանը պաշտպանության նախարարն էր պարտավոր հրաման գրել իջեցնել ներքեւ, եթե երկրում արտակարգ իրավիճակ էր հայտարարված»։

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը բնական է համարում, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել եւ չեն ցանկացել, որպեսզի Մարտի 1-ը բացահայտվի. «Մարդիկ իրենց ղեկին նստած՝ ինչ-որ քայլեր են արել, իրենք իրենց դատելո՞ւ էին: Իհարկե, խոչընդոտել են, իհարկե, չեն ուզել բացահայտել, փամփուշտ են թաքցրել, ամեն ինչ էլ արել են, հիմա եկել է նոր իշխանություն՝ ասում է, որ պետք է բացահայտենք: Ընդունում եմ, բայց բացահայտելու համար Կառավարության շենք ով գնացել-եկել է՝ հավաքեք պադվալ, երեք օրում իրար վրա գրելու են»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ