News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի «գաի պլաշչադկայում» գտնվող BMW X5 մակնիշի 70 NO 070 համարանիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են հրշեջները, ովքեր Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան ու եթե հրշեջներն ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա կրակը կտարածվեր ողջ տուգանային հրապարակում, եւ չէր բացառվի՝ այլ ավտոմեքենաներ էլ այրվեին։

Ամբողջովին այրվել է BMW X5-ը եւ մասամբ՝ դրա հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ