News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումը ապրիլի 17–ին Վարչական դատարանն ընդունել է վարույթ։

Դավիթ Սանասարյանը պահանջում է առոչինչ ճանաչել եւ վերացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի յողմից 2019թ. մարտի 18–ի  «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից <«Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի որոշումը եւ որ այն վիճարկելու է դատական կարգով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեկան գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համաեւ եւ որպեզ խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․ ՀՔԾ
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք․․․
Ստեփանավանում տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է
Փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ)․․․
Հետախուզվողի հայտնաբերումներ. նաեւ՝ միջպետական ու միջազգային
Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Սոչի-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել...
«Վատ սովորություն». երեք անգամ՝ նույն տնից ու նույն կերպ գողություն է արել
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել…
Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են. գողոնը՝ անվադողեր, շարժիչի յուղ, ֆիլտրեր
Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 16-ին, գողություն կատարելու կասկածանքով…
Երեկ օրում գրանցվել է 38 ավտովթար. զոհվել է 8, վիրավորվել 50 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից...