News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների եւ Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի եւ Եվրովերելակ ՍՊ-ի միջեւ կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուր՝ 77.774.000 դրամից Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չեն կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը եւ յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ:

Իսկ Կապանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաեւ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օրինական մրցույթ հայտարարելու ստորագրել են եռակողմ պայմանագիր, ինչից հետո էլ ընդունել են փաստացի ամբողջ ծավալով չկատարված աշխատանքները: Դա էլ Կապանի քաղաքային համայնքի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ