News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:

«Քաղաքական էշելոնի կողմից իրավիճակի գնահատման համաձայն՝ որոշում է ընդունվել ապրիլի 19-ին հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 00:00-ից սկսած ամբողջական շրջափակում սահմանել Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինյան բոլոր տարածքներում եւ Գազայի հատվածում: Անցումների բացումը կկատարվի շաբաթ՝ ապրիլի 27-ի (շաբաթ լույս կիրակի գիշերը) անվտանգության ոլորտի իրավիճակի գնահատումից հետո»,- նշված է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ: Հումանիտար կամ բժշկական օգնության ցուցաբերման հարցերի հետ կապված արտակարգ դեպքերում Իսրայելի իշխանությունները ստանդարտ ընթացակարգին համապատասխան կարող են պաղեստինցիներին թույլ տալ անցնել հսկիչ անցակետով, հավելել են բանակից:

Հրեա ժողովրդի համար ուրբաթ երեկոյան սկսվող Զատիկը տարվա ամենանշանակալի տոներից է (նշվում է ի հիշատակ Եգիպտոսից հրեաների դուրս գալու): Իսրայելում սա 7-օրյա տոն է, հրեական պետության սահմաններից դուրս այն նշվում է 8 օր: Իսրայելում դրա առաջին եւ վերջին օրերը ոչ աշխատանքային են, իսկ միջանկյալ 5 օրերը կիսատոնական են համարվում, որոնց վրա շաբաթօրյա օրենքը չի տարածվում:

Այս տարի Իսրայելում Զատիկը սկսում են նշել ուրբաթ՝ ապրիլի 19-ի գիշերը, տոնակատարությունը կտեւի մինչեւ հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 26-ի երեկո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ