News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավիատոմսերի թանկ լինելը երկրում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Ապրիլի 19-ին ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց այս պաշտոնի թեկնածու Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

Գեւորգյանի կարծիքով՝ քաղաքացիներին հուզող այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել, թե արդյոք դա կապված է որեւէ լրացուցիչ ծառայության թանկության հետ: «Հնարավոր է եւ, որ սա միանգամայն անօրինական է: Մենք պետք է նաեւ հասկանանք, թե ինչու են այդ տոմսերն այդքան թանկ, եւ եթե կան բարեխիղճ մրցակցություն ապահովող օրենսդրության ակնհայտ խախտումներ, ապա այս հարցն անպայման պետք է մանրամասն հետազոտել»,- պարզաբանեց թեկնածուն:

Նա խոստացավ, որ ընտրվելու դեպքում այս հարցը կլինի իր ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ