News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արտասովոր կեղծ հերմաֆրոդիտիզմը, որը հայտնաբերվել է Արկտիկայի մերձնավահանգստային աղտոտված շրջաններում բնակվող Boreocingula martyni տեսակի խխունջների մոտ, կարող է կիրառվել որպես Արկտիկայում բնապահպանական իրավիճակի ցուցանիշ, գրում է Planet-today-ը՝ հղում անելով Polar Biology պարբերականին:

Արկտիկայի աղտոտված շրջաններում հավաքված Boreocingula martyni տարօրինակ առանձնահատկությունն առաջինը բացահայտել է Սանտկ Պետերբուրգի պետական համալսարանից գիտնական Իվան Նեհաեւը:

Նեհաեւը հայտնաբերել էր փոքրիկ փորոտանիների (Boreocingula martyni խխունների չափսերը չեն գերազանցում կես սանտիմետրը) մարմնի վրա կեղծ հերմաֆրոդիտիզմի նշաններ, մասնավորապես, նրանց էգերի մոտ հայնտաբերվել են թերզարգացած արական սեռական օրգաններ:

«Մոլյուսկների որոշ տեսակներ ունեն եւ′ արական, եւ′ իգական սեռական օրգաններ, այսինքն՝ այդ դեպքում խոսքը վերաբերում է լիարժեք հերմաֆրոդիտիզմին: Սակայն Boreocingula martyni խխունջների պարագայում կարելի է խոսել ընդամենը արտասովոր երեւույթի մասին, որին հատուկ է կեղծ հերմաֆրոդիտիզմը՝ մի սեռի հատկանիշների մասնակի զարգացումը մյուս սեռի մոտ»,-ասում է ՍՊՊՀ-ի Անողնաշարների միկրոէկոլոգիայի եւ միկրոաշխարհագրության լաբորատորիայի գիտնականը:

Փաստը, որ կեղծ հերմաֆրոդիտիզմի նշաններով խխունջներին բռնել էին մերձնավահանգստային տարածքներում, որոնք աղտոտված են, մասնավորապես, օրգանաարճճային միացություններով, մատնանշում է փոքրիկ մոլյուսկներին՝ որպես բնապահպանական աղտոտվածության ցուցանիշներ օգտագործելու հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ