News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը  գեներալ Խալիֆա Հաֆթարին կալանավորելու կարգադրագիր է տվել, որը հարձակում է իրականցնում Տրիպոլիի վրա:

Ռազմական դատախազությունը թույլատրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատարի եւ նրա 6 ենթակաների կալանքը: Նրանց մեղադրում են Լիբիայի մայրաքաղաքում բնակելի թաղամնասի վրա օդային հարվածներ հասցնելու մեջ, հաղորդում է DW-ն:

Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կրկին չեն կարողացել Լիբիայում հակամարտության վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնել: Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները մերժել են Հյուսիսային Աֆրիկայի երկրում հակամարտության վերաբերյալ բրիտանական բանաձեւի նախագիծը:

Լիբիայի ներքին գործերի նախարար Ֆաթհի Ալի Բաշագան Փարիզին մեղադրել է Խալիֆա Հաֆթարին աջակցելու մեջ: Գերատեսչությունը դադարեցնում է Ֆրանսիայի հետ բոլոր հարաբերությունները: Ֆրանսիայի ԱԳՆ-ն, իր հերթին, մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարըապրիլի սկզբին հարձակում էր սկսել Տրիպոլիի դեմ: Գեներալը, որը աջակցում է Տոբրուկում խորհրդարանին ձգտում է տապալել  Ֆաիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությունը:

Լիբիայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո Եվրամիությունն այդ երկրից դուրս էր բերել իր աշխատակիցներին: EUBAM Սահմանային օգնության առաքելության ներկայացուցիչները տարհանվել են Թունիս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հաֆթարի ապստամբների եւ ԱԶԿ ուժերի միջեւ մարտերի հետեւանքով զոհ է դարձել ավելի քան 200 մարդ, առնվազն 900-ը՝ վիրավորվել : Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM)՝ ավելի քան 25 հազար մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

75-ամյա գեներալ Խալիֆա Հաֆթարը Մուամար Քադաֆիի նախկին աջակիցն է, որը  1969-ին միապետության տապալումից հետո իշխանության էր եկել եւ 2011-ին սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ