News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները դեռ չի պատասխանել անվտանգության հնարավոր սպառնալիքների դիտարկման համար տեխնիկական կոմիտեի ստեղծման առաջարկին, որոնք ռուսական Ս-400 համակարգը կարող է ներկայացնել F-35 կործանիչների ծրագրի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է AP-ը։

Հանդես գալով լեհ եւ ռումինացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի Ս-400 համակարգը լինի Թուրքիայի լիակատար վերահսկողության ներքո։ Նա ավելացրել է, որ Թուրքիան չի կարծում, թե Ս-400-ը կարող է սպառնալ F-35 ծրագրին, որի գործընկերն է նաեւ Թուրքիան։

Ռուսական համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշումը խորացրել է Վաշինգտոնի եւ Անկարայի տարաձայնությունները։ ԱՄՆ պաշտոնատար անձինք նախազգուշացրել են հետեւանքների մասին՝ ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ մտցնելը։ Թուրք պաշտոնական անձինք հայտարարում են, որ գործարքն անհնար է չեղարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ