News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ Ֆլորիդայի բնակչուհի Լորի Վոլֆը նկատել է փոքրիկ եւ փամփլիկ մեկին իր բակում բույնի մեջ, նա համոզված էր, որ դա բվի ձագ է: Մոտ մեկ ամիս առաջ նա տեսել էր՝ ինչպես է այնտեղ բնակություն հաստատել հյուսիսամերիկյան բուն (լատ. Megascops asio), հաղորդում է Gismeteo-ն:

Մի անգամ ամպրոպի ժամանակ Վոլֆն իր ամուսնու հետ կրկին տեսել են բվին: Սակայն թռչնի հետ նրա ձագը չէր, այլ փոքրիկ բադիկ: «Նրանք երկուսով պարզապես նստած էին կողք կողքի,-պատմում է կինը:-Դեռեւս չեմ կարողանում հավատալ իմ տեսածին»:

Անհանգստանալով, որ գիշատիչ խորթ մայրը կարող է ուտել բադի ձագին՝ նա կապ է հաստատել փորձագետի հետ, որն ասել է, որ բադիկը կարող է վտանգված լինել: Տեղի արգելոցում համաձայնել են հոգ տանել նրա մասին, եթե ստացվի բռնել բադին: Սակայն երբ Վոլֆն ու նրա ամուսինը մոտեցել են բնին, նա դուրս է թռել արկղից եւ փախել մոտակա լճակի մոտ: Այլեւս նրան ոչ ոք չի տեսել:

Գիտնականների խոսքերով՝ դա եզակի դեպքը չէ: «Սովորաբար դա չի փաստաթղթավորվում, սակայն, անշուշտ, բնության մեջ այդպիսի դեպքեր հանդիպում են»,-ասել է Կանադայում թռչուններին ուսումնասիրող կազմակերպության տնօրեն Քրիսթիան Արթուսոն, որն ուսումնասիրում էր նմանօրինակ կենակցությունը 2005 թվականին:

Բանն այն է, որ կարոլինյան բադերը (լատ. Aix sponsa) հետեւում են «չձվադրել մեկ վայրում» կանոնին: Սերունդի գոյատեւման հավանականությունը մեծացնելու համար նրանք երբեմն ձվադրում են նաեւ օտար բնում՝ սովորաբար մեկ այլ կարոլինյան բադի կամ իր ցեղատեսակի թռչնի բնում: Կան նաեւ այլ գրանցված օրինակներ, երբ գիշատիչ թռչունները հոգ են տանում ջրային թռչունների ձվերի մասին:

Արթուսոն ասում է, որ անհնար է իմանալ, թե ինչ է մտածում վայրի բուն, սակայն դա կարող է լինել երեւույթ, որը գիտնականներն անվանում են գերնորմալ խթան (supernormal stimulus): Ծնողները կարող են մտածել. «Այս ձուն որքան մեծ է. մեր ձագը կլինի ամենամեծն աշխարհում»: Սակայն ավելի հավանական է, որ քանի որ դա պատահում է շատ հազվադեպ, բվի մոտ պարզապես չի զարգացել պաշտպանական մեխանիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ