Իրաքը հրավիրում է Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի ներկայացուցիչների գագաթաժողով, տեղեկացնում է AFP-ն։
Իրաքի մերձավոր դաշնակից, բայց Սաուդյան Արաբիայի կատաղի թշնամի Իրանը ներկայացված կլինի «բարձրաստիճան պաշտոնյայի» մակարդակով։
Կոնֆերանսը կկազմակերպվի Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամեդ ալ Հալբուսիի կողմից, որն ասել է, որ Իրաքը «արժանացել է Բաղդադում իր հարեւանների ներկայության պատվին»։
Մի քանի ժամ առաջ նա ողջունել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդե Սաբահին, որը ժամանել է Իրաքի մայրաքաղաք մեծ պատվիրակությամբ։
Իրաքը երկար ժամանակ գտնվել է պայքարի կենտրոնում տարածաշրջանային եւ միջազգային տերությունների միջեւ, հատկապես Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ազդեցության համար։
Սակայն հիմա Բաղդադը ջանում է դառնալ միջնորդ Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս մրցակիցների միջեւ։
Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին վերջերս է վերադարձել երկիր, Էր Ռիադ եւ Թեհրան այցելություններից հետո։
Իր նոր տարածաշրջանային դերի շրջանակում Բաղդադը փորձում է Սիրիան վերադարձնել Արաբական պետությունների լիգա։