News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղամ Գեւորգյանը ղեկավար պաշտոնում աշխատելու բավարար ստաժ չունի, որպեսզի կարողանա գլխավորել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Այս մասին ապրիլի 19-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝  խորհրդարանին ներկայացվել են միայն Գեղամ Գեւորգյանի աշխատանքային գրքույկն ու գործունեության սեղմագիրը։ «Բայց խորհրդարանին այդպես էլ չեն ներկայացվել փաստաթղթեր, դե, գոնե, փաստաթղթերի պատճեններ, որոնք կվկայեին գոնե աշխատանքի երեք տարվա փորձի մասին ղեկավար պաշտոնում։ Բայց մենք ուսումնասիրել ենք ձեռքի տակ եղած փաստաթղթերը եւ պարզել, որ պարոն Գեղամ Գեւորգյանը միայն աննշան փորձ ունի ղեկավար պաշտոնում՝ մեկ տարի եւ երեք օր։ Այսինքն՝ փաստորեն, նա այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 368 օր։ Ահա նրա ստաժը՝ որպես ղեկավար»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Մելքումյանն ընդգծել է, որ ղեկավար պաշտոնում աշխատանքի այդպիսի փորձով Գեւորգյանը պարզապես չի կարողանա զբաղեցնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ դա գործող օրենքով արգելված է եւ նա դրա համապատասխան իրավունքը չունի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ