
Պանամայում ապրիլի 9-10 կայացած Լատինաամերիկյան համաշխարհային բիզնես ֆորումում (2019 Global Business Forum Latin America) մեծ ուշադրության է արժանացել All.me սոցիալական պլատֆորմը։ Համաշխարհային բիզնեսի առաջատարների հավաքում, որին ներկա են եղել 65 երկրներից ժամանած ավելի քան 7650 մասնակիցներ, այդ թվում ՝ 12 երկրի նախագահ, 90 նախարար, All.me-ի զարգացման պատասխանատու ու խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը ներկայացրել է սոցիալական ցանցի նորամուծությունները։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին սոցիալական ցանցից, Թովմասյանը նշել է, որ All.me-ն շուտով կլինի առևտրային հարթակ, ինչպես նաև՝ վճարային համակարգ:
«Պանաման ունի մեծ ներուժ՝ դառնալու առաջատար ՏՏ լիդերներից մեկն աշխարհում և գաղտնիք չէ, որ այստեղ են արմատավորվել միջազգային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Dell, Ericsson-ը և այլն: All.me-ում մենք կարող ենք տեսնել այդ ներուժը, երկրի բնակչության ավելի քան 84%-ն օգտվում է ինտերնետից, որտեղ WhatsApp-ը, Facebook-ը, YouTube-ը և Instagram-ն առավել օգտագործվող ծրագրերից են․ կարծում եմ, որ շուկան պատրաստ է ընդունել նորարար լուծումներն All.me-ից»,- ասել է Թովմասյանը՝ գնահատելով Պանամայի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դառնալու հնարավորությունները։
Թովմասյանը կարևոր հանդիպումների և բանակցությունների շարքում առանձնազրույց է ունեցել Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելայի, ու Պանամայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Պանամայի GFB 2019 ֆորումի շրջանակներում քննարկված համագործակցությունը նպատակ է ունեցել նպաստել զարգացող երկրների քաղաքացիներին լրացուցիչ առավելություններ շնորհելուն և թվային նոր տնտեսություն ներկայացնելուն:
Ի՞նչ է All.me-ն և ինչով է այն թվում գրավիչ
Այն ինչ դարձնում է all.me-ն եզակի հարթակ, դա պլատֆորմի լավ մտածված եւ համընդհանուր օգտագործումն է.
1. Սոցիալական ցանցը (meNetwork) հզորացնում է ակտիվ օգտագործողներին և պարգևատրում է նրանց թվային ակտիվներով (ME)՝ սոցցանցում ակտիվ լինելու համար: Ձևավորելով հավասար պայմաններ օգտատերերի և հարթակի միջև ՝ այն ստեղծում է գովազդային եկամտի փոխշահավետ եւ արդարացի փոխանակում:
all.me-ի օգտատերերը կարող են ստանալ գովազդվող եկամտի մինչեւ 50% -ը:
2. E-commerce պլատֆորմը (meMarket), որը շուտով կգործածվի, իրենից ներկայացնելու է առեւտրային պլատֆորմ, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել եւ վաճառել իրեր, ինչպես միմյանցից, այնպես էլ յուրաքանչյուր հայտնի բրենդից,
3. Վճարային համակարգ (mePay), որը մշակման փուլում է, FinTech- ի լուծում է, որը միավորում է blockchain տեխնոլոգիաները, թվային ակտիվները, էլեկտրոնային փողը, ինչպես նաեւ դասական վճարային ծառայություններ: Ներքին բիլլինգի համակարգով փոխանցումները կարող են կատարվել անմիջապես ցանցում առանց միջնորդավճարի:
4. Ապակենտրոնացված համակարգը (meBlockchain), որը մշակման փուլում է, թույլ կտա ստեղծել թափանցիկ մեխանիզմ օգտատերերի եւ գովազդատուների համար:
Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում
яв